Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյանը, անդրադառնալով Ահմեթ Դավութօղլուի հնարավոր այցին Հայաստան, նշել է.
«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան մեզ համար մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ նույն Դավութօղլուն է, որ հանդես է եկել բազմիցս հակահայկական, ավելին, հայատյաց հայտարարություններով, նույն Դավութօղլուն է, որ տարիներ ի վեր մշակում և իրականացնում է հակահայկական ծրագրեր: Աշխարհը, համայն հայությունը, որ պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, մեզ չի հասկանա, եթե Դավութօղլուն գա Հայաստան և այստեղ չտեսնի բողոքի որևիցե ակցիա: Մեզ նաև մտահոգում է, որ հայկական կողմն է հրավիրել հայատյաց գործչին մեր երկիր: Միգուցե այս կերպ փորձ է արվում վերակենդանացնել հայ-թուրքական ձախողված բանակցությունները: Եթե այո, ապա Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպական ողջ ներուժով պայքարելու է արդեն անդրաշխարհում գտնվող պրոթոքոլների վերակենդանացման ցանկացած փորձի դեմ »: