Այսօր ժամը 10:15-ի սահմաններում վթար է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մոտ:
«Opel» մակնիշի 34 om 012 պետհամարանիշով ավտոմեքենան Աբովյան-Թսւմանյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ինֆինիտի» մակնիշի 20RR 777 պետհամարանիշի ավտոմեքենային եւ դուրս է եկել փողոցի բանուկ մասից ու բախվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության առջեւ կայանած «Mersedes» մակնիշի 77 ll 099 մակնիշի ավտոմեքենային, որը նախարարության աշխատակիցների ասելով պատկանում է նախարար Յուրի Վարդանյանի խորհրդական գնդապետ Գեղամ Հայրապետյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ