Առաջիկա ամիսներին Հայաստանում կսկսվի պլանշետների, հեռախոսների արտադրություն, ինչը նաեւ գնային առումով բավականին առավելություն ունի: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այդ մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը`նաեւ հեգնելով, որ այլ լավ լուրով կիսվեց, որպեսզի իրենց անընդհատ չմեղադրեն միայն վատը տեսնելու մեջ: Նախնական հաշվարկներով, հայկական արտադրության այֆոններն ու հեռախոսները կկազմեն միջազգային շուկայում առկա արտադրանքի հիսունից-վաթսուն տոկոսը: Արտադրող ընկերության անվանումը պարոն Մինասյանը դեռ չգիտե, հուսով է, որ կառավարությունն առաջիկայում կտա բոլոր հարցերի պատասխանները:
Տեղեկատվությունը պատգամավորը ստացել էր արդյունաբերողների մի համաժողովի մասնակցելով, որտեղից էլ եկել էր ճեպազրույցների:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ