Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը կառավարությանը «թափթփված եւ փնթի» անվանեց

Դեկտեմբեր 06,2013 11:39

Ամփոփելով հինգերորդ գումարման նստաշրջանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ասաց, որ կառավարությունը թափթփված եւ անշնորհք է, քանի որ չի կարողացել տեղավորվել իր ժամանակացույցում եւ գալիք շաբաթ նախատեսվում է արտահերթ նստաշրջան:

Թափթփվածությունն, ընդհանրապես, Զարուհի Փոստանջյանը համարում է ՀՀԿ-ի իշխանության գործելաոճը: Նա արձանագրեց, որ այս տարին ավարտում ենք հսկայական հարկային բեռով, որը գործելու է հունվարից, սպասվում է գնաճ. «Տվյալ պարագայում եւ ԱԺ-ի, եւ կառավարության աշխատանքն անբավարար եմ համարում»:

Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը անվստահություն չի հայտնում եւ չի լքում խորհրդարանի դահլիճը`հարցին, համաձայնեց, որ ընդդիմությունը պետք է դիմի արմատական միջոցների, բայց իր համոզմամբ, ընդդիմությունը դահլիճում է, թե`ոչ, իշխանությունը դրանից առանձնապես չի կաշկանդվում:

Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ընդդիմադիրների համատեղ եւ արմատական, դրան զուգահեռ իրավական միջոցները կհանգեցնեն դրական արդյունքի:

Լրագրողներից մեկը նկատեց, որ նախորդ անգամ, երբ տիկին Փոստանջյանն առաջարկում էր համազգային գործադուլ անել, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասել էր, որ չի մասնակցելու դրան ու հետաքրքրվեց, եթե ներքին կոնսենսուս չկա, ինչպե՞ս են պատրաստվում համազգային կոնսենսուս գտնել: Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Թեւան Պողոսյանն անկուսակցական անձ է եւ ազատ է իր որոշումներում ու գործողություններում:

«Պարոն Պուտինը եկել էր գույքագրելու եւ հաշվառելու ՀՀ-ում իրեն պատկանող գույքը: Այդ տեսանկյունից, ՀՀԿ-ականների գնահատականը`պետական այց, այո, աննախադեպ էր, քանի որ նման պետական այց չի լինում»,- ՌԴ նախագահի այցի վերաբերյալ էլ ասաց բանախոսը:

Անդրադառնալով այդ օրը կազմակերպված ցույցերին էլ՝ ասաց, որ ոստիկանությունն իր ոճի մեջ էր եւ գործում էր այնպես, ինչպես միշտ ու կատարեցին իրենց հանձնարականը`թույլ չտալ ցուցարարներին տեղաշարժվել եւ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել ռուս պաշտոնյաներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031