Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ցուցմունքը «ֆինանսական բուրգի» գործով. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 06,2013 10:58

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, «ֆինանսական բուրգի» գործով իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ մոտ 5 տարի զբաղվում է բիզնեսով եւ այս պահին հանդիսանում է իր կողմից հիմնադրած երեք ընկերությունների՝ «Բիզնես Լիդեռ հոլդինգ», «Ռեստո Լիդեռ» եւ «Ֆուդ լիդեռ»–ի սեփականատերը։ «Ունեմ երկու ռեստորան՝ «Վերանդա» եւ «Այվի», որոնք երկուսն էլ գտնվում են Հյուսիսային պողոտա 3 հասցեում։ 3-րդ ռեստորանն էլ դեռ կառուցում եմ «Մոսկվայի տուն» շենքում»,- նշել է Արմեն Նազարյանը։

Վերջինս այս գործով կալանավորված Արթուր Անդրեասյանին (մեղադրվում է 2010թ.-ի հունիսից մինչեւ 2013թ. մայիսի 3-ը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով թվով 7 քաղաքացուց խոշոր չափերի եւ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու եւ գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար) ճանաչում է մանկուց։

Իր ցուցմունքում Արմեն Նազարյանը նշել է, որ ինքը եւ Ռուբեն Բաբակեխյանը (Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի որդին) երբեք ոչ մի համատեղ բիզնես Արթուրի կամ նրա ընտանիքի անդամների հետ չեն ունեցել։

Քննիչի հարցին, թե ե՞րբ, ի՞նչ պայմաններով, որքա՞ն գումար է նա տվել Արթուր Անդրեասյանին, ի՞նչ գրավի դիմաց, քանի՞ տոկոսով, Արմեն Նազարյանը պատասխանել է, որ ինքը Արթուրին երբեք գրավի դիմաց պարտքով ոչ էլ առանց պարտքի գումար չի տվել։ «Տոկոսի մասին խոսակցությունն ինձ իրոք վիրավորում է, քանի որ ես մեծ եւ ինչու ոչ հաջողակ բիզնեսի տեր եմ եւ ոչ թե վաշխառու»,- իր ցուցմունքում նշել է Արմեն Նազարյանը։

Քննիչի հաջորդ հարցին, թե Կարեն Մանուկյանը, Ռուբեն Բաբակեխյանը եւ Սարգիս Սարգսյանը ե՞րբ եւ ի՞նչ պայմաններով, որքա՞ն գումար են տվել Արթուր ՛Անդրեասյանին, Նազարյանը նշել է, թե նշված անձինք երբեք ոչ մի գումար Արթուրին չեն տվել, ոչ մի նպատակով։

Քրեական գործի նախաքննությամբ տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Անդրեասյանը բարձր տոկոսներով, փոխառությամբ խոշոր գումարներ է վերցրել Արմեն Նազարյանից, Ռուբեն Բաբակեխյանից, Կարեն Մանուկյանից, Սարգիս Սարգսյանից եւ մյուսներից, ապա այդ գումարների բարձր տոկոսները մարելու պատճառով ձախողել է ձեռնարկատիրությունը, որի արդյունքում «կորցրել է» ինչպես Արմեն Նազարյանի, այնպես էլ՝ մյուս պարտատերերի գումարները։ Նշված տեղեկությունների վերաբերյալ Արմեն Նազարյանը ասել է, թե նման բան գոյություն չունի եւ դա ընդամենը սուտ է, հերյուրանք, ինքը ոչ մեկին ոչ մի գումար չի տվել պարտքով, այն էլ տոկոսով։ «Ցանկանում եմ նշել, որ ես հենց այս պահին «Ամերիա», «Առեկսիմ» եւ «Պրոմեթեյ» բանկերից ընդհանուր առմամբ ունեմ վերցրած մոտ 8 մլն ԱՄՆ դոլարի բիզնես վարկեր, միջինը՝ տարեկան 11 տոկոսով։ Եթե ես լրացուցիչ պարապ գումարներ ունենայի ինչ-որ մեկին տոկոսով տալու համար, ապա ես այդ գումարներով հաստատ կմարեի իմ բանկի վարկերը:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031