Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայէկոնոմբանկը» հաղթեց. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2013 10:40

«Հայէկոնոմբանկի» վեճը Պետգույքի կառավարման վարչության հետ բանկի համար բարեհաջող ավարտ է ունեցել։ Հիշեցնենք, որ ամռանը լարված իրավիճակ էր ստեղծվել «Հայէկոնոմբանկ»-ի Արտաշատի բաժանմունքի շուրջ, որը 1993 թվականից գտնվում է  Արտաշատի Աթարբեկյան փողոցում:

Լուրեր էին տարածվել, թե  այս տարածքն ուղիղ վաճառքով ցանկանում են վաճառել ուրիշի, իսկ Պետգույքի կառավարման վարչությունը պայման  էր դրել, որ երկու ամիս առաջ ծանուցելու դեպքում բանկը պետք է ազատի տարածքը: «Հայէկոնոմբանկի» վարչությունն էլ, օգտվելով վարձակալի նախապատվության իր իրավունքից, հետեւողականորեն պայքարեց՝ դիմեց կառավարություն, երկարատեւ բանակցություններ տարավ Պետգույքի կառավարման վարչության հետ:

Երեկ իմացանք, որ իրավիճակը հարթվել է, եւ պայմանագիրը բանկի հետ վերակնքվել է 5 տարով՝ առանց ավելորդ կետերի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031