ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը ՖԻՖԱ-ի ապագա նախագահի հիմնական թեկնածուն է, հայտարարել է, թե ուսումնասիրում է «Տուգանվածների նստարան» ստեղծելու հարցը:
«Ես կգերադասեի դա անել այնպես, ինչպես ռեգբիում է. Կարգը խախտող ֆուտբոլիստին դաշտից հեռացնել 10 կամ 15 րոպեով: Այդպես ավելի ազնիվ կլինի: Ֆուտբոլիստը կպատժվի անմիջապես կոնկրետ թիմի հետ հանդիպման ժամանակ, այլ ոչ թե բաց կթողնի հաջորդ խաղը», – եվրոպական ֆուտբոլի ղեկավարի խոսքերը մեջբերում է AS-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ