Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը, որից հետո Հայաստանը վայր դրեց չեմպիոնական լիազորությունները:
Եզրափակիչ՝ 9-րդ տուրում, մեր ընտրանին, որ լավագույն դեպքում կարող էր հավակնել մրցանակային տեղի, 1,5:2,5 հաշվով պարտվեց Ուկրաինային ու ընդհանրապես մրցանակային տեղից էլ զրկվեց:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականը 10 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը՝ 15 միավոր, որին այս առաջնությանը նախապատրաստել էր մարզիչ Յուրի Դոխոյանը: Մրցանակային եռյակում ըստ հաջորդականության տեղ զբաղեցրին հավասար՝ 14 միավոր վաստակած Չինաստանը եւ Ուկրաինան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ