armenpress. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` armenpress-ի կայքում