«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուստախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում:
«Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին միանալու ցանկության կունենան, աշխատանքային ժամերին կապվել մեզ հետ՝ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության հեռախոսահամարներով՝ 51-41-60, թողնել հեռախոսահամարները եւ անուն ազգանունները հետադարձ կապի համար: Քիչ անց կստեղծվի նաեւ ֆեյսբուքյան խումբ, որտեղ առաջիկա օրերին քննարկման կդրվի հայցադիմումը»,- կարդում ենք հայտարարության մեջ։
Может организовать такую же передачу на армянском языке и пусть будут две передачи с разными знатоками и народ сам выберет кого смотреть!