«Անդադար վայ ենք լսում, վայ տարան մեր գազի համակարգի վերջին քսան տոկոսը, այո տարան, այո՛ խայտառակություն է, քայքայիչ գործողություն ընդդեմ Հայաստանի: Էն օրը տարան Որոտանի կասկադը, ամեն օր մի բան ստանում ենք»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների ամենշաբաթյա հավաքի ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով, շատերը վայ, վայ են Մաքսային միությանն անդամակցելուն. «Այո՛ բավականին տխուր տեղ է, էն մյուսն ասում է մի օրհնյալ տեղ կար Եվրոասոցիացիան, ինչու այնտեղ չգնացինք: Սուտ եք ասում, այնտեղ էլ է վատ, որովհետեւ այնտեղ հազարավոր աշխատազուրկ կա: Հիմա ասում են՝ գալիս են մեր գործարաններն աշխատեցնեն, որ մենք արտադրենք, իրենց մոտ աշխատազուրկներն ավելանա՞ն: Նրանք գալիս են մեր գործարանները վերջնականապես կանգնեցնեն, որ իրենց մեկ-երկու գործարան ավելի աշխատի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ