Ուկրաինայի ընդդիմադիր գործիչների Եվրոմայդանի թշնամիների ցուցակ կազմելու ծրագիրն իրականացնելու դեպքում, այն կարող է դիտարկվել որպես հանցագործություն, ասել է երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն: Գրում է «Կիև փոստը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
«Այսօր (դեկտեմբերի 5) որոշ քաղաքական գործիչներ իրենց ելույթներում կոչ են արել Եվրոմայդանի թշնամիների ցուցակ կազմել և այս փաստը չի բացառում, որ կարող են սպառնալիքներ լինել այդ ցուցակի մեջ ընդգրկվածների և նրանց ընտանիքների նկատմամբ: Ցուցակի մեջ ընդգրկված են դատավորներ, Բերկութի աշխատակիցներ (ոստիկանության հատուկ ստորաբաժանում), քննիչներ և այլոք: Նման սպառնալիքներն, ըստ Ուկրաինայի օրենսդրության հանցագործության բաղադրիչ է: Նման գործողությունները հանգեցնում են քրեական պատասխանատվության», – ասել է Զախարչենկոն Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայում մեծամասշտաբ ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում հրաժարվել է Եվրոմիության հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ