Լրահոս
Օրվա լրահոսը

Новая Газета. Պուտինն ուզում է ոչնչացնել իրեն նեղացրած ԱՊՀ ցանկացած երկրի ղեկավարին. Յուլյա Լատինինա

Դեկտեմբեր 05,2013 20:27

Եվրոմայդանում ամենահետաքրքիրը Ուկրաինայի և Ռուսաստանի տարբերությունն է: Պարզվեց, որ երեք միլիոնանոց Կիև քաղաքում միլիոն մարդ կարող է դուրս գալ փողոց, եթե նրանք զգում են, որ իրենց նվաստացրել են, իսկ 14 միլիոն բնակիչ ունեցող Մոսկվայում դեկտեմբերյան ցույցերի ամենաթեժ պահին բողոքողների քանակը հազիվ 100 հազար լիներ: «Նովայա Գազետա»-ի «Եվրոմայդան և նավթ» հոդվածում գրում է Յուլյա Լատինինան:

Ըստ նրա, այդ տարբերության պատճառն այն է, որ Ուկրաինայում նավթ չկա, իսկ Մոսկվայի բնակչության 100%-ն ապրում է նավթից ստացված եկամուտներով. «Նավթը հոսում է թոշակառուների բնակարանները, որոնք քվեարկում են «Միացյալ Ռուսաստանի» օգտին, այն 10 հազարավոր վարորդների է սնում, որոնք աշխատում են պաշտոնյաների համար, սնում է իշխանավորներին, նրանց ընտանիքի անդամներին, այն հասնում է թանկանոց ռեստորաններ, նույնիսկ միջին կարգի սրճարաններ, որտեղ մենեջերներն ու ցանցային ադմինիստրատորները փողեր են ծախսում, և իհարկե, միլիոնավոր մարդկանց, որոնք արտերկրից եկել են Ռուսաստան աշխատելու: Իսկ Ուկրաինայում նավթ չկա, նրանք ստանում են այն, ինչ աշխատում են, և դրա արդյունքում հասարակության մեջ չի առաջանում շնորհակալ լինելու հիերարխիա», – գրում է նա:

Լատինինայի կարծիքով, Պուտինը իռացիոնալ գործողություններ է կատարել, որովհետև նա այդպիսի աշխարհաքաղաքական ընկալում ունի. «Ռուսաստանը մահացած տնտեսությամբ կոռումպացված երկիր է ու հանցագործության և սպանությունների ցուցանիշով հավասար է աֆրիկյան երկրներին, սակայն Պուտինի մտքին նույնիսկ չի գալիս ինչ-որ ձև կարգի բերել այդ խնդիրները: Նա անկեղծորեն կարծում է, որ երկրի ղեկավարի հիմնական խնդիրը երկրի հեղինակությունն ամրապնդելն է, որի տակ նա հասկանում է Օլիմպիադայի վրա ահռելի գումարներ ծախսելը, ինչպես նաև ցանկացած ԱՊՀ երկրի նախագահին, որից նա նեղացել է, ամեն գնով ոչնչացնելը», – եզրափակելով լրագրողը գրում է, որ պարզ է մի բան, բանակցող երկրներից ոչ մեկը չի մտածել սեփական երկրի տնտեսության մասին: Յանուկովիչը մտածել է միայն իշխանության (կամ իշխանության և փողի), իսկ Պուտինը իր ընկալած աշխարհաքաղաքականության մասին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031