Լրահոս
Օրվա լրահոսը

Ջորջ Բայրոնի 225-ամյակին նվիրված նամականիշ

Դեկտեմբեր 05,2013 18:46

2013 թվականի դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվեց Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անգլիացի հայտնի բանաստեղծ Ջորջ Գորդոն լորդ Բայրոնը ծնվել է Լոնդոնում 1788 թվականի հունվարի 22-ին ազնվականի ընտանիքում: 1816 թ-ին ճանապարհորդելով Վենետիկ և այնտեղ որոշ ժամանակ ապրելով, նա ծանոթացել է Մխիթարյան միաբանության հայ կրոնական և մշակութային գործիչների հետ, ինչպես նաև Միաբանության վանականներից սովորել է հայերեն: Բայրոնը անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն է թարգմանել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ինչպես նաև ստեղծել է անգլերեն-հայերեն բառարան։

Նամականիշի վրա պատկերված է Ջորջ Բայրոնի դիմանկարը,  խորապատկերին Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին` Սբ. Ղազար կղզում» նկարն է: Նամականիշի ձախ կողմում պատկերված են Բայրոնի ձեռքով գրված հայերեն տառերը և իր հայերեն ստորագրությունը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում և կազմված է երկու բառից՝ «Լորդ Բայրոն»:

Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն է տրամադրել Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղը, Երևանի Բայրոնի անվան գրադարանը, ինչպես նաև Շոտլանդիայի Բայրոնի միջազգային հիմնադրամը, որը տրամադրել է Բայրոնի բնագրերը:

Հայաստանի Բրիտանական Խորհրդի ջանքերով տրամադրել է Ջորջ Բայրոնի ծոռան Ռոբին Բայրոնի ուղերձը, որում ասվում է.

«Անտարակույս, մեծագույն խանդավառություն է պատճառում այն հանգամանքը, որ Հայաստանը լորդ Բայրոնին նվիրված նամականիշ է թողարկելու: Ես առաջին անգամ լորդ Բայրոնի հանդեպ հայերի խորին ակնածանքի մասին տեղեկացել եմ այն ժամանակ, երբ որոշվել էր 1988 թ. երկրաշարժից Գյումրիի տուժած դպրոցը բրիտանական օժանդակությամբ վերակառուցելուց հետո անվանակոչել լորդ Բայրոնի անվան դպրոց: Այդուհանդերձ, մինչև վերջերս երբեք Հայաստանում չէի եղել. այդ բացթողումը, սակայն, շտկվեց անցյալ տարի Երևան կատարած իմ հրաշալի այցելությամբ, որի ընթացքում ես անմիջական կերպով ծանոթացա Հայաստանի պատմությանն ու գրականությանը: Կասկած չկա, որ իմ վայելած ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը կրկնապատկվում էին  իմ նախնի լորդ Բայրոնի  հանդեպ հայերի ակնածանքով:

Շնորհավորում եմ այս նախագծում ներգրավված բոլոր մասնակիցներին և լավագույն մաղթանքներս եմ հղում բոլոր հայերին: Անհամբերությամբ ակնկալում եմ  տեսնել թողարկված նամականիշը»:

 

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031