Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը

Դեկտեմբեր 05,2013 17:52

2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց ներկայացված հայցը վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031