«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը հուսով է, որ հակամարտությունների լուծման և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԵԱՀԿ-ի ջանքերը մոտ ապագայում հաջողություն կունենան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Կիևում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում:
«Տարածաշրջանային կայունության հնարավոր չէ հասնել առանց ԵԱՀԿ-ի տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման և քաղաքական երկխոսության, դա ուտոպիա է», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հավատում է, որ բազային սկզբունքները, ինչպես դրանք արտահայտված են 2009 թվականին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների մյուս հայտարարություններում, կարող են բանակցությունների և խաղաղ գործընթացի հիմք հանդիսանալ:
Մամեդյարովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև ԵԱՀԿ-ի տարածքում մյուս տարածքային վեճերի լուծման ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք:
Կարդացեք նաև
Արման Հովհաննիսյան