Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ այսօր Կարմիր խաչից պատասխան չեն ստացել՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Դեկտեմբեր 05,2013 17:46

Հայաստանի Տավուշի մարզում` Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել էր շարքային Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինվորներ վիրավորվել էին:

Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ այժմ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է, Իջևան-Բերդ երթևեկն իրականացվում է շրջանցիկ  Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ մեղմ ասած անբարեկարգ ճանապարհով:

Մեր ունեցած տեղեկություններով` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի իշխանությունները ս.թ. նոյեմբերի 22-ին դիմել են ՀՀ-ում ԿԽՄԿ-ին, որպեսզի վերջինս աջակցի ՀՀ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը վերոնշյալ հատվածով ապահովելու գործում և անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար  դիմի ադրբեջանական կողմին: Սակայն առ այսօր ԿԽՄԿ-ից գյուղական համայնքների ղեկավարները որևէ պատասխան չեն ստացել: ԿԽՄԿ երևանյան գրասենյակն այս առումով լռում է: Թերևս, լռության պատճառն այն է, որ ադրբեջանական կողմն այս անգամ էլ մերժել է անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես տարիներ շարունակ մերժում է շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հայկական կողմի առաջարկը:

Միևնույն ժամանակ գյուղապետերը հավաստիացնում են, որ հայկական կողմը նույն ԿԽՄԿ-ի միջոցով անվտանգության երաշխիքներ է տրամադրել ադրբեջանական կողմին Ալիբեյլի գյուղի մերձակայքում քաղաքացիական աշխատանքներ իրականացնելու համար:

Հարց է առաջանում. ինչու՞ է հայկական կողմն ընդառաջում ԿԽՄԿ-ի միջնորդությանը և երաշխիքներ տրամադրում ադրբեջանական կողմին, եթե չի ապահովվում սահմանամերձ գյուղերի միջև քաղաքացիական ավտոմեքենաների անվտանգ երթևեկը, եթե չի ապահովվում խաղաղ բնակչության անվտանգությունը, եթե առկա է Բերդ-Իջևան ճանապարհի գնդակոծման վտանգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Ով տեղեկացված չէ, փաստենք, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Բերդ հատվածը տևական ժամանակ է, ինչ բաց է և ինտենսիվ կերպով, այդ թվում նաև գիշերային ժամերին օգտագործվում է տարածաշրջանի բնակիչների կողմից: Հավանաբար մարզպետն առ այսօր չի կարողացել ՀՀ իշխանություններին համոզել, որ անհրաժեշտ է նշված հատվածը շրջանցող ճանապարհ կառուցել, դրա համար հոյսը դրել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի վրա: Տավուշի մարզպետի համար սովորական երևույթ է դեպի թիկունք փախնելը, նա այդպես է վարվել 90-ականների մարտական գործողությունների ժամանակ, այդպես է վարվում նաև հիմա: Իրավիճակը ցույց տվեց, որ գնդապետի կոչումը թիկունքի առնետների համար չէ: Ի դեպ, Բերդի տարածաշրջանի համայնքապետերը երբևէ ՀՀ-ում ԿԽՄԿ-ին չեն դիմել, չնայած հնարավոր է մարզպետարանում ինչ-որ նման մի բան են սարքել:
    Ինչ վերաբերվում է Իծաքարճ-Գանձաքար ճանապարհին, ապա այն առավելապես օգտագործվում է մարզպետարանի աշխատակիցների կողմից, երբ անհրաժեշտություն է լինում ստիպված այցելել Բերդի տարածաշրջան:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031