«Դա ուղերձ է, որ մենք գրավել, նվաճել, օկուպացրել ու հաղթել ենք և մենք չենք պարտվելու»,-մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ընթացքում արված այն հայտարարությունը, թե «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից, ընդհակառակը` փորձելու է ուժեղացնել դիրքերը տարածաշրջանում», այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նա համարում է, որ Պուտինն այլ բառապաշարով պետք է հանդես գար ու ասեր մոտավորապես հետևյալը. «Ճիշտ կլիներ, որ նա ասեր, թե հայ ժողովրդի կամքով, ՀՀ իշխանությունների հրավերով եկել ենք Կովկաս և կգնանք հենց հայ ժողովուրդը մեզ խնդրի: Կոռեկտ պատասխանը այն կլիներ, որ Պուտինը հայտարարեր, թե հայ ժողովուրդն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուստի մարդասիրաբար ու բարեկամաբար հայ ժողովրդի անվտանգությունն ենք պահպանում, մինչև ինքը ինքնուրույն կարողանա դա անել: Այդ դեպքում կհեռանանք: Բայց ասաց, թե մենք գրավել ենք, նվաճել ենք այս երկիրը և ոչ մի քայլ մեր նվաճած երկրներից չենք գնա»:
Մեր հստակեցմանը, փաստորեն Վլադիմիր Պուտինը կոռեկտ չի՞ արտահայտվել, պարոն Արշակյանն այսպես արձագանքեց. «Դա ոչ կոռեկտ էր, դա դիվանագիտական, դաշնակցի լեզու չէր, դա նվաճողի լեզու էր: Նա ոչ միայն դա մեզ ասաց, այլ իր մրցակիցներին` Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին: Նա բոլորին հայտարարեց, թե ես եմ գրավել Հայաստանը, սա իմ ավարն է, իմ զոհն է, ես իմ ավարը ոչ մեկին չեմ տա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Պուտինի այդ հայտարարությունից հետո դահլիճը թնդաց հայկական ազգանուն կրող …………………… –ի ծափահարությունից։ Այդ օրվանից իմ երեվակայությունը չի բավականացնում լրացնելու վերեվի բազմակետերը։