Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են վճարել եւ վերադառնալ Հայրենիք

Դեկտեմբեր 05,2013 17:21

Դեռեւս 2003 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունը օրենք ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», որով, ըստ էության, քրեական հետապնդումից ազատվում էին զինծառայությունից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացած տղաները, որոնք մինչ այդ այդպես էլ չէին կարողանում վերադառնալ հայրենիք՝ բանտում չհայտնվելու վախից:

Օրենքի ընդունումից հետո, որոշակի գումար վճարելով՝ չծառայած տարիների համար, հայաստանցի, բայց հայրենի բանակում չծառայելու համար օտար երկրներում հանգրվանած տղաները եւ տղամարդիկ վերադառնում էին հայրենիք: Այս օրենքը արդեն չորս անգամ փոփոխվել է՝ երկարացվել է ժամկետը, եւ ավելի շատ մարդիկ են կարողացել վերադառնալ Հայաստան:

Այսօր Ազգային ժողովում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ներկայացմամբ քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում հերթական փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը , որը հնարավորություն կտա արդեն մինչեւ 2013թ. դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Տիկին Հակոբյանի տվյալներով՝ 1241 երիտասարդ արդեն այս ծրագրով վերադարձել է հայրենիք, մուծումները կազմել են 2 մլրդ դրամի չափ: Ներկայումս ունենք մոտ 1000 ՀՀ քաղաքացի, որոնք ընկնում են այս օրենքի ազդեցության տակ:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, կարծիք հայտնեց, որ կամաց-կամաց պետք է Հայաստանն ամբողջությամբ անցնի պայմանագրային զինծառայությանը՝ ամբողջությամբ:

Ի դեպ, օրենքի համաձայն, այն գումարները, այն վճարումները, որոնք մուտքագրվում են պետբյուջե՝ զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած անձանց կողմից՝ քրեական հետապնդման չենթարկվելու համար, կարող են օգտագործվել միայն ռազմատեխնիկական նպատակներով: Պարոն Նահապետյանն ասաց, որ օրենքը հնարավորություն չի տալիս այդ գումարներն օգտագործել, ասենք, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031