Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ցավով փաստեց, որ լավագույն երաժիշտները շարունակում են հեռանալ Հայաստանից: «Օրինակ, մեր երգչախմբի երկու լավագույն երգիչներ՝ Սոֆյա Սայադյանն ու Վահան Սարգսյանը վաղը մեկնում են Սանկտ Պետերբուրգ՝ Մարիինյան թատրոնում աշխատելու: Մեծ ցավով են գնում, բայց ստիպված են: Գնում են, որովհետեւ այդ նույն թատրոնում աշխատելով իրենք մի քանի անգամ ավելին կվաստակեն, քան Հայաստանում երեք-չորս տեղ վազելով: Հայաստանցի երաժիշտները մի աշխատավայրից մյուսը վազելիս նկատողություն են ստանում ուշանալու համար, մի քանի տեղ աշխատում, եւ միեւնույն է՝ հազիվ են ծայրը ծայրին հասցնում»:
Նա նեղսրտեց, որ լավ երգիչների «արտահոսք» կա. «Ամեն ամիս նոր երգիչ ենք ընդունում, սովորեցնում ծրագիրը, հետո էլ վախով սպասում, որ մի օր մեր ձեռքից կգնա»:
Արմեն Արաբյանի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև