Խորհրդարանում պատգամավորները հաճախ հումորներ են անում միմյանց վրա ու դրանք նաեւ լրագրողներին պատմում: Լրագրողներն առիթ ունեցել էին լսել պատմություններն այն մասին, որ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն, ով ծնունդով ապարանցի է, հաճախ է դուռը փակում, բանալին թողնում դռան վրա ու գնում:
Այսօր լրագրողներն այդ իրադարձության ականատեսը եղան. Պարոն Խաչատրյանը փակել էր դուռը, բանալին թողել դռան վրա եւ դուրս եկել խորհրդարանի շենքից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ