Գյուղատնտեսության ոլորտում այս տարի արդյունավետության աճ է նկատվել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում աճը պայմանավորված է Գյուղացիական տնտեսության աջակցության մարզային կենտրոնների արդյունավետ աշխատանքով։ Նա նաև հայտնեց, որ ՀՀ բոլոր մարզերում գործում են գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ, որոնք խորհրդատվական աջակցություն են ցույց տալիս գյուղացիներին։
Փոխնախարարի խոսքով՝ գյուղացու առջև ծառացած կարևոր խնդիրներից շարունակում է մնալ վնասատուների դեմ պայքարը. «Անցած տարի կարտոֆիլի ցեցի պատճառով բերքի զգալի մասը վնասվեց, բայց այս տարի արդեն նվազագույնի հասցրինք այդ միջատների հասցրած վնասները», – ասաց Գառնիկ Պետրոսյանը և հավելեց, որ չլուծված է մնում մորմազգի մշակաբույսերին մեծ վնաս հասցնող ցեցի հարցը։ Նա հայտնեց, որ անցյալ տարվա 265 հազար տոննա բերքի դիմաց այս տարի մոտ 5 հազար տոննայով պակաս լոլիկ ենք ստացել։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ