Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրու թատրոնի շենքի բակը` Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ու դրանից հետո (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 05,2013 16:09

Gyumri_3

Gyumri_1 Gyumri_2 Gyumri_4Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի բակից հավաքել էին Վլադիմիր Պուտինի պատվին տնկած եղևնիները, որոնք ջանադրաբար այնտեղ հայտնվեցին ՌԴ նախագահի այցից ընդամենը ժամեր առաջ` գրեթե կեսգիշերով: Գյումրեցիները, ձմռան կեսին տեսնելով թատրոնի բակի արհեստական կանաչն ու փոքրիկ եղևնիները, սկսել էին տարբեր հումորներ անել այդ թեմայով:

Aravot.am-ի հետ զրույցում թատրոնի աշխատակիցներից ոմանք բորբոքված պատմում էին, որ Երևանից «քծիպները» եկան, ամեն մի զարդարանք հավաքեցին ու շնչակտուր տարան:

Ամենայն հավանականությամբ նրանց խոսքը մշակույթի նախարարության մասին է, քանի որ այս գերատեսչությունն էր թատրոնում աշխատանքներ ծավալել Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ:

Շարքային գյումրեցիներն էլ նեղսրտում էին, թե «դիմացը Նոր տարի է, ինչի՞ մենք արժանի չենք էդ մի քանի ծառին, որոնք ոտից գլուխ, սաղ իրար հետ 100 հազար դրամ արժի, էլի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Հա բա՝ սա պատմամշակութային շինություն է…… պահպանում էն հին տեսքը ))))))

  2. hrachya says:

    էս ռումբա ընկել?

  3. Սամվել says:

    ձեր թոքերը

  4. Գևորգ says:

    Խայտառակություն !

  5. Samvel says:

    բա Պուտինի պատվին փռած էն ասֆալտը չեն քանդելու՞ հետները տանեն —

  6. GS says:

    Был в квартире потоп ?
    -Неа!
    К нам приходил бегемот ?
    – Неа ! – Приходил Сережка – поиграли мы немножко !

  7. Լուսինե says:

    Հերթական անգամ հհկ-ականները ապացուցեցին, որ իրենք արժանի հետնորդներն են փտած սովետական համակարգի …. ամեն ինչ անում են ձևի համար ու չգիտես ում ցույց տալու համար …..ԱՄՈԹ Է ,ԱՄՈԹ ….. ժողովուրդը թքած ունի իրենց ու իրենց ձևերի վրա…

    • Aram Abajyan says:

      Այդ շենքը փտած «սովետական համակարգի» հիշատակն և ինչպես նաև այն բոլոր արժեքավորը որ դեռ չի հոշոտվել Զեր նման ուրացողների կողմից: Հիմա ումից եք դժգոհում՞:

  8. Հրաչ says:

    Պուտինը հայ ընտրողներից թանկա թանկ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031