«Մյուս տարվա առաջին եռամսյակում կունենանք լավ նորություններ»,-այսօր կառավարության նիստից հետո, ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե «Կարֆուր» առեւտրի ցանցը արդյոք կբացվի՞ Հայաստանում:
Իսկ «Ո՞րն է լավ նորությունը»,-հարցին էլ, նախարարն ասաց. «Ինձ համար լավ նորությունները բացվելն է»: Ըստ պարոն Ավանեսյանի, դեռ քննարկումներ են ընթանում, թե կոնկրետ երբ վերջապես առեւտրի ցանցը կբացվի, նախարարը դժվարացավ ասել, բայց վստահեցրեց, որ 2014 թվականի առաջին կիսամյակում կլինի «Կարֆուրի» առաջին քայլերը հայաստանյան շուկայում:
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի սպասվում էր աշխարհի տարբեր երկրներում գործող ֆրանսիական «Կարֆուր» առեւտրի ցանցի բացումը նաեւ Հայաստանում` «Դալմա մոլում». ընդ որում, նույնիսկ գովազդային պաստառներ էլ էին փակցվել: Սակայն, որոշ ժամանակ հետո, «Դալմա Մոլում» «Կարֆուրի» փոխարեն բացվեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս գրիգ» սուպերմարկետը, եւ ըստ շրջանառվող լուրերի, «Կարֆուրի» մուտքը խոչընդոտել է Սամվել Ալեքսանյանը:
Լրագրողները էկոնոմիկայի նախարարից նաեւ հետաքրքրվեցին իրանական գազի ներմուծման եւ հավանական սակագների մասին. առավել մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ