Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրծաղիկից զինվորի մահվան գործով ամբաստանյալների նկատմամբ կկիրառվի՞ համաներում. «Փաստինֆո»

Դեկտեմբեր 05,2013 15:11

2011թ. բանակում զինծառայող Հայկ Խաչատրյանի՝ ջրծաղիկից մահվան դեպքի գործով այսօրվա նիստում մեղադրող դատախազը միջնորդեց բավարարել ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանի և Միքայել Միքայելյանի դիմումները և նրանց նկատմամբ կիրառել համաներման ակտ, ինչպես նաև՝ կարճել քրեական գործի վարույթը՝ փոփոխելով ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափան միջոցը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալները դիմում էին ներկայացրել իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտ:

Մինչ այդ, մեղադրող դատախազը, հանդես գալով հայտարարությամբ, նշեց, որ այս գործն արդեն 1,5 տարի է քննվում է, որ դատարանը հնարավորինս ամեն բան արել է՝ ապացուցելու, պարզելու համար արդյոք մահվան ելքով ավարտված երեխայի ճակատագրի համար որևէ մեկի մեղքը կա՞:

Ըստ դատախազի՝ դատաքննության երկարաձգվելը պատճառաբանված է և որ դատարանի կողմից հնարավոր և անհնարին ամեն բան արվել է՝ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:   Բժիշկների  գործողությունների մեջ պատճառահետևանքային կապ չկա: «Ըստ երևույթին, դա այդ երեխայի ճակատագիրն էր»,- ասաց դատախազը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031