Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի նամակը ԵԺԿ նախագահին. Կոալիցիայի կուսակցությունները շարունակո՞ւմ են մնալ ԵԺԿ ընտանիքի անդամ

Դեկտեմբեր 05,2013 15:04

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ

Ժոզեֆ Դաուլին

Հարգելի պարոն Դաուլ,

Հայաստանի հանրությունը գիտի, որ երկրում պետական իշխանությունը վերահսկող Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ։ Հանրությանը պաշտոնապես հայտարարված է, որ Սերժ Սարգսյանի որոշումը՝ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, արժանացել է ԵԺԿ-ի հավանությանը։ Ավելին,  ասվում է, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը շարունակում է համարել Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները ԵԺԿ ընտանիքի լիիրավ անդամ։

Դրա պատճառով հանրային ընկալման մեջ Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունները շարունակում են մնալ որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական շահերը Հայաստանում ներկայացնող ուժեր։ Այս հանգամանքը հանդիսանում է լուրջ խոչընդոտ Հայաստանի Եվրասիական ինտեգրացիայի դեմ դուրս եկած քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համար։ Ստացվում է, որ Մաքսային Միության դեմ պայքարը դա պայքար է նաեւ ԵԺԿ-ի ու եվրոպական արժեքների դեմ։ Դրա պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության ժամանակ չհաջողվեց փողոց դուրս բերել հանրության լայն զանգվածներ՝ մեր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Հայաստանի հանրությունը ապակողմնորոշված վիճակից դուրս բերելու հարցը Ձեր անմիջական պատասխանատվության խնդիրն է։ Միայն Դուք կարող եք հստակություն մտցնել այս հարցում խաբեության մեջ խճճված մարդկանց համար։ Եթե Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունները  շարունակում են մնալ ԵԺԿ ընտանիքի անդամ, ապա Մաքսային Միություն տանող ճանապարհը չի հակասում եվրոպական արժեքներին եւ դրա դեմ պետք չէ պայքարել։ Մյուս կողմից, եթե նշված կուսակցությունները արդեն չեն հանդիսանում ԵԺԿ անդամ, ապա դրա մասին հանրությունը պետք է տեղեկանա Ձեզանից։

Վստահ եմ, որ այս հարցի պարզաբանումը կօգնի Հայաստանի հանրությանը ճիշտ ճանապարհ ընտրել երկրի համար այս բարդ եւ պատասխանատու պատմական ժամանակաշրջանում։

  Հարգանքներով՝

            Անդրիաս Ղուկասյան,

            2013թ․ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու

 

            ք․ Երեւան,

            05 դեկտեմբերի, 2013թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031