Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակասահմանադրական է նույնականացման քարտերի պարտադրանքի փորձը

Դեկտեմբեր 05,2013 14:21

Խախտելով իրենց խոստումները, որ նույնականացման քարտեր ստանալը լինելու է կամավոր, ՀՀ կառավարությունը, իր ետեւում կանգնած արտաքին դեստրուկտիվ կառույցների թելադրանքով (որոնք Արեւմուտքի իրական գաղտնի կառավարիչներն են), անցել է այս արտաքին դեստրուկտիվ կառույցների ծրագրի հաջորդ փուլին՝ նախապատրաստվում են նախագծեր, որոնք, փաստորեն, ստիպում են մարդկանց վերցնել նույնականացման քարտերը:
Հիշեցնենք, սոցքարտերի միջոցով տվյալ կառույցները բնակչությանը նախապատրաստում էին սոցքարտերի կատարելագործված եւ ավելի վտանգավոր տարբերակին՝ նույնականացման քարտերին, որին հաջորդելու է չիպավորում՝ տոտալ հսկողության նպատակով:

Եղել են բազմաթիվ նամակներ ՀՀ կառավարությանը, որոնցում քաղաքացիները եւ իրավապաշպան կազմակերպություններն ապացուցել են, որ տվյալ պարտադրող նախագծերը խախտում են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, այդ թվում՝ նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դեկլարացիան: Բոլոր նամակներին ոստիկանությունը պատասխանել է բացասական՝ լռության մատնելով բարձրացված հարցադրումները:

Մասնավորապես, նրանք չեն պատասխանել, որ խախտում են կամավորության մասին սեփական խոստումները: Մենք միշտ կհիշեցնենք ՀՀ կառավարությանը նաեւ այն, թե ինչպես հանրությունից գաղտնի իրենք հանել էին իրենց կայքից gov.am որոշումները, որոնք ուղարկել էին որպես նախագծեր Ազգային ժողով: ՀՀ կառավարությունը պատասխանել է նաեւ Թամարա Սարգսյանի նամակի միայն 17-րդ հարցին, սակայն՝ անբավարար: Իրենց թվում է, որ եթե քաղաքացու ցանկությամբ հանել չիպից նույնականացման քարտում համարանիշը, իբր սա կոպիտ պարտադրանք կլինի սահմանադրական: Սակայն նույնականացման քարտ պարտադրելը հակասահմանադրական է՝ անգամ առանց համարանիշի, բազմաթիվ այլ պատճառներով, որոնք նշված են մնացած 1-16,18,19 հարցերում, որոնք ՀՀ կառավարությունը շրջանցել է իր պատասխան նամակում: Մասնավորապես, այն սկզբունքորեն չի կարող ապահովել անձնական տվյալների անվտանգությունը, օրինակ, մատնահետքերի պարտադիր վերցնելը ստեղծում է քաղաքացու համար եւ պետության համար բազմաթիվ լուրջ վտանգներ: Շեշտենք, որ նամակի 10-րդ կետը՝ հայտնաբերել եւ չեզոքացնել այլախոհներին բիոմետրիկ պարամետրերի վերլուծության միջոցով, ոստիկանության պատասխան նամակում նույնպես շրջանցվում է:

Ա. ՌՈՒԲԵՆ
ֆիզմաթ գիտությունների թեկնածու

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031