Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շտապօգնության մեքենայի ճանապարհը մի՛ փակեք

Դեկտեմբեր 05,2013 14:18

Շտապօգնության բժիշկներին ծեծելը, հիվանդի կյանքը փրկելու սլացող շտապօգնության մեքենաների համար մայրաքաղաքի փողոցներում խոչընդոտներ առաջացնելը մեր հասարակության մեջ տարածված երեւույթ է: Այսօր Առողջապահության ազգային ինստիտուտում այս մասին փաստեց առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը՝ վարորդներին կոչ անելով չփակել շտապօգնության մեքենայի ճանապարհը եւ պարտադիր զիջել այդ մեքենաներին, «որովհետեւ շտապօգնությունը, որը շտապում է ինչ- որ մեկի կյանքը փրկելու, գուցե եւ ձեր հարազատն է»:

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի ներկայացմամբ, շտապօգնության բժիշկը պետք է 20 րոպե մնա հիվանդի տանը եւ այդ ընթացքում պետք է կողմնորոշվի ինչպիսի օգնություն է պետք հիվանդին՝ տեղափոխել հիվանդանոց, թե հիվանդի տանը բուժօգնություն ցուցաբերի: Ըստ տիկին Ստեփանյանի, շատ հաճախ է պատահում, որ հիվանդանոցի ենթակա հիվանդի հարազատները հրաժարվում են հիվանդանոց տեղափոխելու շտապօգնության բժիշկների առաջարկից:

Տիկին Ստեփանյանի ներկայացմամբ, այսօր իրենց ծառայության համար խնդիր է կանչերի բարձր քանակը՝ միջին հաշվով օրական 600 կանչ, որոնցից 120 կանչ հոսպիտալիզացնում են:
Նյութի մանրամասները՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031