Ըստ yerkir.am– ի, երբ երեկ ԱԺ-ում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այդ հարցը բարձրացրել է, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մեղմ ասած, զավեշտալի պատասխան է տվել. «Այո, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը գնաց, բայց ռուսական ֆորումը շարունակվում է, դրա համար էլ ռուսական դրոշակները մնացին փողոցներում»:
Որ ինչ-որ ֆորումի համար ՌԴ դրոշները պետք է մնան Երեւանի փողոցներում, զավեշտ է: Բայց ֆորումն էլ արդեն երկու օր է, ինչ ավարտվել է, իսկ Պուտինն արդեն երեք օր է` գնացել է:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում