ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել նախօրեին ծեծի ենթարկված ակտիվիստ Գոռ Առաքելյանի դեպքին մասնակցած ոստիկանների նկատմամբ: Այս մասին Aravot.am-ին ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը:
Նա ասաց դեպքին ծանոթ չէ, բայց. «Բոլոր դեպքերով ՀՀ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել»:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի պատմելով՝ ոստիկանները օգնել են իրեն ծեծողներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ