Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի նավահանգիստը հանձնվել է ռուսական նավատորմի՞ն. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 05,2013 12:43

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է Գյումրիի օրինակով Վանաձորում նույնպես տեխնոպարկ կառուցել, որի բացումը նախատեսվում է 2016-ին։

«ՉԻ» – Հետաքրքիր է, Հայաստանի ինչի՞ն են պետք երկու նավահանգստային քաղաքները՝ իրարից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։ Գյումրիի տեխնոպարկը, եթե հիշում եք, պիտի նաեւ նավահանգիստ ունենար։ Չլինի՞ կառավարությունը որոշել է Գյումրիի եւ Վանաձորի միջեւ ծովային հաղորդակցություն ստեղծել, թե՞ Գյումրիի նավահանգիստը հանձնվել է ռուսական նավատորմին, ու Հայաստանը մնացել է առանց «ծովային դարպասների»։

Մեր կարծիքով՝ կառավարության որոշումը շատ ավելի պարզ բացատրություն ունի։ Նրանք մանրամասն հաշվարկել են, թե գումարի քանի տոկոսն է հնարավոր յուրացնել, ասենք, «տարածաշրջանային ֆինանսական կենտրոն» ստեղծելու, մոծակների դեմ պայքարելու, ասֆալտ փոխելու եւ այլ ծրագրերի դեպքում, եւ ի վերջո եզրակացրել են, որ ամենաշահավետը տեխնոպարկ կառուցելն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031