Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:
– Պարոն Սահակյան, Վ. Հովհաննիսյանը Ձեզ կոչ արեց դուրս գալ փողոց եւ Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրել ժողովրդին։ Դուք պատրաստվո՞ւմ եք դա անել։
– Այն զանգվածներին, որոնց համոզել էին, որ իբրեւ թե գործընթաց են սկսել, պիտի իրենք մոտենան, նրանցից ներողություն խնդրեն, որ անիմաստ գործ են ձեռնարկել։ Ես կմասնակցեմ, կմիանամ այն տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք կողմնակից են, որ օրենքը գործարկվի:
Կարդացեք նաև
– Այսինքն, ըստ Ձեզ, Դուք ժողովրդի հանդեպ որեւէ «մեղք» չե՞ք գործել։
– Իհարկե։ Իսկ ի՞նչ է պատահել, առավել եւս խոստացել եմ, որ ուրբաթ օրը ես իրենց ներկայացուցիչներին կընդունեմ։ Իրենք խնդրել են, որ հանդիպենք, ես էլ պայմանավորվել եմ, որ ուրբաթ օրը՝ առավոտյան, գան, ու հանդիպենք, զրուցենք։
– Իսկ անձամբ չե՞ք ուզում հանդիպել փողոցում բողոքող ժողովրդի հետ։
– Բայց ինչո՞ւ ես պետք է ժողովրդի հետ հանդիպեմ ու զրուցեմ։
– Իշխանության ներկայացուցիչ եք…
– Ես իշխանություն եմ, ժողովուրդն ինձ ընտրել է, ես իրավունք ունեմ իմ լիազորությունների շրջանակում որոշում ընդունել, եթե ժողովուրդը չի հավանում իմ որոշումը, հաջորդ անգամ ինձ չի ընտրի։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում