Դեկտեմբերի 2-ին Երեւանում Մաքսային միությանն անդամակցելու դեմ բողոքի ցույցերին մոտ հինգ հարյուր մարդ էր մասնակցում։ Երեկ Երեւանում կենսաթոշակների կուտակային համակարգի դեմ պայքարողներն անհամեմատ ավելի շատ էին։ Դա ինչ-որ տեղ հասկանալի է։
Աոաջին դեպքում Հայաստանը «կակոյ-նիբուծ» ինքնիշխանություն է կորցնում, իսկ երկրորդ դեպքում կոնկրետ մարդիկ «քյաշ փող» են կորցնում։ Բայց խնդիրը միայն դա չէ։
Դեկտեմբերի 2-ի ցույցերն ինչ-որ առումով գուցե նույնիսկ ձեռնտու էին իշխանություններին՝ որպեսզի Պուտինին ցույց տան, թե ինչ դժվար որոշում են կայացրել։ Պարզ ասած՝ նրանց պետք չէր, որ այդ օրը Հայաստանում ցույցեր չլինեն։ Նրանց պետք էր, որ ցույցեր լինեն, բայց իրենք ցույց տան, որ լիովին վերահսկում են իրավիճակը։ Այդպես էլ եղավ։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում