Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայում ՊԵԿ-ը եւս ստուգումներ կանի

Դեկտեմբեր 05,2013 12:12

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու առեւտրի կենտրոնի աշխատակիցների դժգոհություններին:

Հիշեցնենք,  որ նախորդ կառավարության նիստի օրը ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի մոտ, դժգոհելով, որ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության աշխատակիցները ստուգումներ են սկսել ոսկու շուկայում եւ աստղաբաշխական տուգանքներ են նշանակում:

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ ստուգումներ իրականացրած տեսչությունը անձամբ է տեղեկացրել խնդիրը. Այն տարբերվում է լրատվամիջոցների հրապարակումներից:

ՀՀ վարչապետի խոսքերով՝ «Ստուգումների ժամանակ անհարմարությունները պետք է հասցնենք մինիմումի, մեր տարբեր տեսչական մարմիններն իրենց գործողությունները պետք է դարձնեն համադրելի, որպեսզի հաճախակի այնտեղ ստուգումներ չանենք»:

Բացի այս, վարչապետը նաեւ ասաց, որ դժգոհություններ կան աշխատանքային ոչ պատշաճ պայմաններից, հակահրդեհային եւ սանիտարական վիճակից, դժգոհություններ եւ կասկածներ են լինում նաեւ ոսկու որակից:

Վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի, Արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարություններին եւ պետական եկամուտների կոմիտեին միասին ստուգումներ կատարել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայում՝ հասկանալու իրավիճակը,որից հետո արդյունքները կհրապարակվեն:

Այսօր կառավարությունը նաեւ որոշեց առաջարկել Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 10-ին ժամը 12-ին արտահերթ նստաշրջան հրավիրել, քանի որ մի շարք օրինագծեր չեն ընդունվել, ինչպես նաեւ քննարկել 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Այսօր կառավարությունը մերժեց Ազգային ժողովի առաջարկած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ծնելիությունը խրախուսելու նպատակով մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար 18 հազար դրամ նպաստ տրամադրել աշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա: Ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա: ԱԺ մի խումբ պատգամավորների առաջարկությունը կառավարությունը մերժեց, պատճառաբանելով, որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031