Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյանը. «ՄՄ անդամակցության մասին. «Ո՞նց եղավ, որ մեկ ակնթարթում մի հատ մեծ «Մ» հայտնվեց, մի հատ պուճուր «և»

Դեկտեմբեր 05,2013 11:59

«Ես՝որպես տնտեսագետ, հեղինակություն եմ համարում Տիգրան Սարգսյանին, որպես դիվանագետ Շավարշ Քոչարյանին: Մեկ ամիս առաջ նրանք ասում էին, թե բացառված է ՀՀ-ի միացումը ՄՄ-ին: Նրանք մեր պետության կարևոր չինովնիկներն են և հայտարարեցին, որ մեր պետությունը կգնա և-և-ի ճանապարհով: Ո՞նց եղավ, որ մեկ ակնթարթում մի հատ մեծ «Մ» հայտնվեց, մի հատ պուճուր «և»: Սա էլ ռուսական բանակի առկայության արդյունքն է Հայաստանում, որ կարող են կանչել մեր նախագահին ու ասել, ընտրի՝ որն ես ընտրում»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին՝ այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Ես միայն կարող եմ ոգևորությամբ ասել, որ 12 տարբեր պայմանագրեր կնքեցին մեր երկրի տնտեսական, այլ հիմնախնդիրների հետ կապված: Գյումրիում շատ փողոցներ նորոգվեցին, Գյումրին նորից կարգի բերվեց: Գյումրեցիները տարիներ շարունակ օգտվել են ռուսական կայազորի ներկայությունից, ուստի գյումրեցիների շրջանում ակնկալիք կար, որ առաջիկայում կայազորի թվաքանակի ավելանալու հետ մեկտեղ հնարավորություն կունենան աշխատել կայազորում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031