Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան. «Ես ապագայի հույս չունեմ։ Ես ունեմ օրվա հացի խնդիր». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2013 11:50

Հատված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հարցազրույցից:

Լուսինե, Դուք դեմ եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ինչո՞ւ։

– Ես ոչ թե համակարգին եմ դեմ, որովհետեւ համակարգը իրենից բավականին լուրջ բան է ներկայացնում, ես դեմ եմ պարտադիր լինելուն ու դեմ եմ հիմա, որովհետեւ ոչ դրա տեղն էր եւ ՛ոչ էլ ժամանակը։

Այսինքն՝ եթե դու մասնավոր ընկերությանը վստահում ես քո ապագա բարեկեցությունը, այդ ժամանակ միջնորդ օղակը հանդիսանում է քո պետությունը։ Պետություն, որը ցավոք սրտի, այսօր չունի այդ վստահությունը ինձ մոտ։

Հասկանում եմ, որ այդ գումարները պիտի շրջանառվեն, դա կխթանի տնտեսության զարգացմանը, պետությունն էլ իր կողմից որոշակի տոկոսներ է ավելացնելու, որպեսզի բարեկեցիկ ապագա ապահովվի, բայց ես ապագայի հույս չունեմ։ Ես ունեմ օրվա հացի խնդիր։ Էլի իմ աշխատավարձից պոկել ինչ-որ մի մաս, երբ իմ հազար դրամը նույնիսկ ինձ համար գումար է, երբ ես ժամանակ առ ժամանակ ոտքով եմ գնում աշխատանքի, որովհետեւ խնայում եմ այդ հարյուր դրամը, որ իմ երեխայի համար ինչ-որ մի բան ավելի անեմ, դու ինձանից էլի գումար ես տանում, այն դեպքում, երբ որ Ազգային ժողովում դնում ես քո աշխատավարձի բարձրացման հարց։ Այսինքն՝ աչքներդ նաեւ այս երկու կոպեկի՞ վրա էր։

Փաստորեն ձեզ եւս կառավարությունը ստիպելու է օր առաջ հոգ տանել ձեր ապահով, կասկածելի ապահով ծերության մասին, որովհետեւ դուք էլ 1974 թվականից հետո եք ծնվել։

– Այո։ Ես ուղղակի չգիտեմ՝ վաղը ինչ է լինելու այս երկրի հետ։ Պարզապես չունեմ ես այդ երաշխիքը։ Ես կարող էի մտածել իմ ապագայի մասին, եթե իմ ներկան ոչ թե լիներ բարեկեցիկ, այլ գոնե լիներ միջին, յոլա գնալու։ Ես չունեմ

այդ ապագայի հույսը։ Ուղղակի չունեմ։ Այսօրվա խնդիրը թողած վաղվա մասի՞ն ես մտածում։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031