Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած 3 օրվա մեջ հայրենի իշխանությունները պարզել են, որ մենք ռուսներին պարտք ենք ոչ թե 155 միլիոն դոլար, այլ դրա կրկնակին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2013 11:42

Արմեն Մովսիսյանն ընդամենը 3 օր առաջ ասել էր, թե ռուսական գազի դիմաց Հայաստանը «Գազպրոմ»-ին պարտք է 155 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի դիմաց էլ, իբր, հայկական կողմը ռուսներին փոխանցեց մեր մասնաբաժինը։

Երեկ, սակայն, հայտնի դարձավ որ անցած 3 օրվա մեջ հայրենի իշխանությունները պարզել են, որ մենք ռուսներին պարտք ենք ոչ թե 155 միլիոն դոլար, այլ դրա կրկնակին՝շուրջ 300 միլիոն դոլար։ Այդ մասին դեմքի անվրդով արտահայտությամբ երեկ հայտարարեց նույն Արմեն Մովսիսյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին։

… Մի կողմ թողնելով այն, թե ինչպիսի հեշտությամբ է այս պաշտոնյան իր սիրելի «շարիկների» նման խաղում միլիոնավոր դոլարների հետ՝ մե՛կ ասելով 155 միլիոն, մե՛կ 150, նշենք, որ նրա պահվածքը գնալով ավելի ցինիկ է դառնում։ Այսպես. 3 օրվա մեջ մեր ունեցած պարտքը կրկնակի աճեցրած նախարարը երեկ դեռ մի բան էլ աչքալուսանք տվեց, թե «էդ 300 միլիոնը բանակցությունների արդյունքում է, կարող էր շատ ավելի մեծ լինել»՝ այդպես էլ չբարեհաճելով պարզաբանել, թե ինչպես եւ ինչու պետք է մեր պարտքն ավելի մեծ լիներ։

Նաեւ սույն պաշտոնյան հարկ չհամարեց տեղեկացնել, թե ինչի դիմաց են ռուսներն այդքան բարի գտնվել ու համաձայնել մարել մնացած 150 մլն դոլարը՝ հղում անելով բանակցային գործընթացի գաղտնիությանը, ասես թե խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին էր։

Մի հարցի, սակայն, Մովսիսյանը տվեց ադեկվատ պատասխան։ «Արդյոք հայկական կողմն ուրիշ բան չի խոստացել այդ 150 միլիոն դոլարի դիմաց» «Ազատության» հարցին նախարարը պատասխանեց. «Ուրիշ բան չունենք խոստանալու»։ Նման որակի իշխանության դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031