Նախավերջին տուրում Հոլանդիային ջախջախելով 3,5:0,5 հաշվով՝ Հայաստանի հավաքականը Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում թիմային 10 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական: Մեր ընտրանուց առաջ են Ռուսաստանը (13 միավոր), որ 2,5:1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային, Չինաստանը (12) եւ նույնքան թիմային միավոր ունեցող Ուկրաինան:
Այսօր՝ եզրափակիչ տուրում, Հայաստանը մրցում է Ուկրաինայի հետ: Այս դիմակայության ելքը ամենայն հավանականությամբ կորոշի երրորդ մրցանակակրի հարցը, քանի որ Ռուսաստանի մրցակիցը դեռեւս ոչ մի թիմային միավոր չվաստակած Եգիպտոսն է ու մարզիչ Յուրի Դոխոյանի ղեկավարած թիմի չեմպիոնական հաղթանակը կասկածից վեր է: Արծաթե մեդալն էլ ամենայն հավանականությամբ բաժին կհասնի Չինաստանին, որը հանդիպում է Թուրքիայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ