Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը թանկացած լինելու մասին հայտարարում է այն նույն հաստատ տոնայնությամբ, ինչպես ասում էր, թե չի թանկացել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 05,2013 11:21

ՀՀ մաքսային ծառայության կողմից պարբերաբար հրապարակվող տեղեկանքների համաձայն դեռ 2011 թվականի չորրորդ եռամսյակից սկսած Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացրել էր։ Սակայն Արմեն Մովսիսյանը համառորեն պնդում էր, թե գազի գինը չի փոխվել։ Այս պնդումը նա առաջին անգամ արել է 2012 թվականի փետրվարի 17-ին հրավիրված ասուլիսի ժամանակ։ «Գազի գինը չի փոխվել»,- հայտարարեց նախարարը՝ մեր հարցին ի պատասխան։

Մի քանի ամիս անց՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նախարարը կրկին հայտարարեց, թե գազի գինը չի փոխվել։ Իսկ հաշվի առնելով մաքսայինի հրապարակած տվյալները՝ հնարավո՞ր է գազի գինը բարձրացվի գաղտնի։ «Գաղտնի բարձրացում չի կարա ըլնի…»,- հայտարարեց նախարարը։ Եկավ 2012 թվականի սեպտեմբերի 6-ը։ Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս Արմեն Մովսիսյանը ասաց. «Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը չի փոխվել»։

2013 թվականի մարտի 20: Այդ օրը նախարարը Ազգային ժողովում էր եւ լրագրողների հետ զրույցում էլի հայտարարեց, թե գազը չի թանկացել։ Ավելին, հայտարարեց, որ գազն այս տարի չի թանկանա։ «Բոլոր դեպքերում գազի գնի փոփոխություն կլինի հաջորդ տարի»,- ասել էր նախարարը։

Գազի գինը չփոխվելու մասին նախարարի արած հայտարարությունները կարելի է անվերջ շարունակել։ Բայց ահա երեկ Ազգային ժողովում Արմեն Մովսիսյանը «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում հանկարծ հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի մատակարարած գազի դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք, որովհետեւ 2011 թվականից սկսած գազը թանկացած է եղել, բայց Հայաստանը դրա դիմաց վճարել է նախկին գնով։ Այ այսպիսի բաներ։ Նախարարը ասում էր՝ չի թանկացել, հիմա ասում է՝ այն ժամանակ թանկացել էր։ Ընդ որում, հիմա թանկացած լինելու մասին հայտարարում է այն նույն հաստատ տոնայնությամբ, ինչպես ասում էր, թե չի թանկացել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031