Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ թուր ու թվանքը որ վերցրել, գնում եք կռվի, մինչեւ ո՞ր խաչմերուկ եք գնալու. «Հրապարակ»

Դեկտեմբեր 05,2013 11:08

Ինչ կայք բացում-նայում ես՝ լարված իրավիճակ է, ինչ թերթ թերթում ես, լարված իրավիճակ է, «Ֆեյսբուքն» էլ էդ լարված իրավիճակից այնպես է լարված, որ վախենում ես բերանդ բացել ու ասել՝ ինձ մոտ էլ է լարված իրավիճակ։ Նախագահականի մոտ՝ լարված իրավիճակ, կառավարության շենքի առաջ՝ լար¬ված իրավիճակ, Ազգային ժողովի առաջ՝ լարված իրավիճակ, Գլխավոր դատախազության առաջ՝ լարված իրավիճակ, քաղաքապետարանի առաջ՝ լարված իրավիճակ, Օպերայի առաջ՝ լարված իրավիճակ։ Ստացվում է, որ ամենուր լարված իրավիճակ է, բայց էդ լարումից ոչ մի բան չի փոխվում։ Ու այդքան լարված իրավիճակներից հետո պարզվում է, որ, առանձին, բոլորս գտնվում ենք լարվածության մեջ, իսկ իշխանությունն իր համար անտարբեր ու հանդարտ առաջ է գնում…

Այդքանից հետո չարժե՞ մի պահ ուշքի գալ, շունչ քաշել, որոշել անելիքը, նոր շարունակել լարված իրավիճակը, ամեն մի խումբ ինքն իրեն հարցնի՝ ո՞ր մի խնդրի ետեւից վազենք, մեկը չսկսած, մյուսն են բացում, առաջինը մոռանում, երկրորդի ետեւից ենք վազում։ Հետո՝ երրորդը, չորրորդը, հազարերորդը։ Ի՞նչ անենք, որ սայլը տեղից շարժվի։

Թե չէ ամեն անգամ լարված իրավիճակ է, հա՜ լարված իրավիճակ է, ու թվում է, թե հեսա, հեսա, էս անգամ մի բան կլինի…

Հիմա էլ կուտակայինը։ Ըհը՛, թվում է, թե չորս խմբակցություն արդեն միացել ու սուսերամարտի են գնում՝ էս անգամ որ հաստատ լարված իրավիճակ է, բայց հավատացնում եմ ձեզ՝ ոչ մի լարված վիճակ էլ չկա, ընդամենը գնում են նախկին ծեծված, ծեծկռտված ճանապարհով՝ Սահմանադրական դատարան։ Իսկ իրենք լավ գիտեն, որ այդ դատարանում մեռել ու մեռնելու են բոլոր կենսունակ հարցերը։ Մնում է հարցնել. էդ թուր ու թվանքը որ վերցրել, գնում եք կռվի, մինչեւ ո՞ր խաչմերուկն եք գնալու:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031