Սույն թ-ի մայիսին Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Սենատը, ճանաչել է Արցախի անկախությունը: Այս աշխատանքները ստանձնել և հաջողությամբ իրականցրել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության անդամ, ՍԴՀԿ Լուիզիանայի Հայ-ամերիկյան լոբբիստական կազմակերպության ատենապետ Վազգեն Կալթակճյանը, որի համար էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «»Երախտագիտության» մեդալով: Այն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Վազգեն Կալթակճյանին հանձնել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Մեկնաբանելով այս լուրը, ՍԴՀԿ ԿՎ անդամը նշել է, որ իրենց կառույցը մեծ թափով աշխատանքներ է տանում ԱՄՆ-ի հայաշատ մյուս նահանգներում նույնպես՝ Արցախի անկախության ճանաչման համար:
ՍԴՀԿ Մամլո դիւան
05.12.2013