Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

Դեկտեմբեր 05,2013 10:51

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։  Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել և  ներկայացվել  են «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:  

Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է: Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031