Հոբելյանական սենյակում նստած էին Գալուստ Գրիգորիչը, Արտաշես Մամիկոնիչը, Խոսրով Հարությունյանը, Մկրտիչ Մինասյանը։ «Ի՞նչ եք նվեր բերել»- հարցրինք ՀՀԿ ծերակույտին։ «Ես իմ գրքերն եմ նվեր բերել»,- ասաց Արտաշես Մամիկոնիչը։ Չե՞ն ասել՝ գիրք մի նվիրեք, սառն են ընդունում, իսկ ճի՞շտ է, որ նախորդ օրը Ձեր գրքերը նվիրել եք «դարագոյ» Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա չի հասկացել դրանց «բարձր արժեքը»։ Մամիկոնիչը «լուռ չարչարանքով մի քանի կոճղեր դրեց կրակին», ապա նայեց Գրիգորիչի կողմը, իմա՝ դու ասա, թող իմանան։
Գրիգորիչը հանդիսավոր վայր դրեց ձեռքի կոնյակի բաժակն ու՝ «Ուղիղ 10 րոպե երկու նախագահներով՝ Ազատիչն ու Պուտինը նայում, թերթում էին այդ գրքերը, բարեմաղթանքներ հղում մեր Գեղամյանի հասցեին»։
Գեղամյանը գոհ էր, բայց հայացքով հորդորում էր Սահակյանին՝ էլի ասա։ «Էնքան, որ մտածեցի՝ հեսա Լենինն էլ կգա»,- ասաց Գրիգորիչը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում