Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրենց ներողությունն իրենց գլխին կպնի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2013 10:44

Հայաստանյան քաղաքական ուժերը ուշի ուշով հետեւում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին իշխանությունների որոշման դեմ հանրության բողոքի ալիքը ընդլայնվում է։

«Ինքս հաջողություններ եմ մաղթում ուկրաինացի ժողովրդին` սեփական ազատության համար մղվող այս պայքարում: Եւ մաղթենք, որ բոլոր այդ պրոցեսները լինեն անարյուն»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այս խմորը շատ ջուր է տանելու:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի համար Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է։

Ուկրաինայում ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ: Ոստիկանությունը կիրառել է նաեւ արցունքաբեր գազ եւ լուսային նռնակներ: Ցուցարարների նկատմամբ կիրառված բիրտ ուժի համար Ուկրաինայի նախագահն իր ափսոսանքն է հայտնել եւ, ըստ էության, ներողություն խնդրել: Հայաստանում ընդդիմությունը չի հիշում դեպք, երբ իշխանությունը ներողություն խնդրած լիներ՝ բռնի ուժ կիրառելու համար, ինչպես օրինակ՝ մարտի 1-ի դեպքերից հետո, երբ զոհվեց 10 եւ վիրավորվեցին հարյուրից ավելի քաղաքացիներ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031