Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վճարում են, բայց չի ազդում ռեյտինգի վրա

Դեկտեմբեր 05,2013 00:20

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանն դեկտեմբերի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ճիշտ մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ կառավարությունը վճարել է վարկանիշային երկու կազմակերպությունների՝ լավ վարկանիշ ստանալու համար:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը երկու վարկանիշային կազմակերպության հետ 2007 թվականից կնքել է պայմանագիր՝ վարկանիշային ցանկում տեղ գրավելու համար: «Ռեյտինգավորվելու» տարեկան գինը «Ֆիչ» վարկանիշային կազմակերպության համար տարեկան 55-57 հազար դոլար է՝ անդամավճարի տեսքով, իսկ «Մուդիս» ընկերության համար՝ 60 հազար եվրո: «Բոլոր երկրներն են վճարում այդ անդամավճարը, եթե ուզում են ռեյտինգավորվել: Այս տարի եւս մեկ վճար է ավելացել՝ 80 հազար դոլար եւ 140 հազար եվրո՝ պայմանավորված եվրոպարտատոմսերի թողարկմամբ: Այնպես որ՝ մամուլում տեղ գտածը իրական է, մենք իսկապես վճարում ենք այդ ընկերություններին՝ ռեյտինգավորման համար, եւ վճարում ենք արդեն վեց տարի, ճիշտ այնպես, ինչպես հարյուրից ավելի պետություններ: Սակայն այդ անդամավճարները, բնականաբար, որեւէ ձեւով չեն ազդում վարկանիշի վրա, քանի որ ռեյտինգավորումը այդ հեղինակավոր կազմակերպությունների հացուջուրն է, եւ նրանք ոչ մի գումարի համար իրենց համբավը չեն վաճառի»:

Պատգամավորի նկատառմանը, որ՝ ճիշտ կլիներ պարզաբանեիք այդ հրապարակումից հետո, քանի որ սխալ կարծիք է ձեւավորվում, դուք էլ չեք հերքում, եւ թյուրիմացության մեջ է ընկնում հասարակությունը, ֆինանսների նախարարը համաձայնվեց:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031