amerikayidzayn.com․ Բրյուսելում քննարկվել է այն հարցը, թե ինչպես ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի այն դեպքում, եթե Ռուսաստանը զորք ուղարկի Ուկրաինա՝ այս երկրում հակակառավարական ցույցերը հանդարտեցնելու նպատակով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Մոսկվան չի միջամտելու հարևան Ուկրաինայում շարունակվող քաղաքական խռովություններին:
Այս մասին արտգործնախարար Լավրովը նշել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում, որոնք հավաքվել էին՝ Աֆղանստանի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Հանդիպման ընթացքում սակայն ծալվել են մի շարք քննարկումներ Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների վերաբերյալ՝ ներառյալ այն հարցի շուրջ, թե ինչպես ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի այն դեպքում, եթե Ռուսաստանը զորք ուղարկի Ուկրաինա՝ այս երկրում հակակառավարական ցույցերը հանդարտեցնելու նպատակով:
Իր խոսքում արտգործնախարար Լավրովը շեշտել է նաև, որ այլ պետությունները նույնպես չպետք է միջամտեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:
Կարդացեք նաև
Հանդես գալով ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում՝ Լավրովն իր զարմանքն է արտահայտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջամտելու հնարավորության հարցը քննարկման առարկա դարձնելու հանգամանքով:
«Նման քննարկումներն իրադարձության սխալ ընկալմանը նպաստող աղավաղված պատկեր են ստեղծում ու կեղծ ազդանշաններ ուղարկում: Մենք ելնում ենք այն համոզվածությունից, որ սա Ուկրաինայի գործն է: Այս խնդիրը ներքին խնդիր է», – ասել է Ռուսատանի արտգործնախարարը:
Ըստ Լավրովի, Մոսկվայի համար անհասկանալի է Ուկրաինայի ընդդիմության թշնամանքը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, որը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, օգտվում է Եվրոպական Միության հետ համաձայնագիր ստորագրելու կամ ստորագրելուց հրաժարվելու երկրի ղեկավարի իրավունքից:
Մանրամասները՝ amerikayidzayn.com կայքում