Լրահոս
Օրվա լրահոսը

Kiev Post. Ուկրաինայի բժիշկները բաց նամակով դիմել են ոստիկանությանը

Դեկտեմբեր 04,2013 22:48

Այսօր Ուկրաինայում մի քանի բժիշկներ բաց նամակ են գրել ներքին գործերի նախարարությանը և անվտանգության ծառայությանը՝ խնդրելով չծեծել ցույցերին մասնակցող կանանց և տարեց մարդկանց: Հայտնում է «Կիև փոստ»-ը:

«Մենք ոստիկանությունից խնդրում ենք չխփել ակտիվիստների փորին կամ գլխին: Նաև խնդրում ենք բռնություն չկիրառել բժիշկների նկատմամբ, որոնք օգնում են վնասվածքներ ստացած ցուցարարներին», – ասվում է նամակի մեջ, որը ստորագրել են Ուկրաինայում հայտնի բժիշկ Օլգա Բոհոմոլեցը և Ուկրաինայի բժիշկների միության նախագահ Օլեհ Մուսիյը:

Ուկրաինայում մեծամասշտաբ ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովում հրաժարվել է Եվրոմիության հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031