Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նաիրիտն» է՞լ կտան ռուսներին

Դեկտեմբեր 04,2013 20:59

«Ռոսնեֆտ» ընկերությունը նախնական համաձայնություն է տվել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ծրագրի իրականացման համար: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարն ասել էր, որ «Նաիրիտով» հետաքրքրվում են նաեւ իտալական երկու հայտնի ընկերություններ՝ Pirelli-ին եւ Stirol-ը: «Տեխնիկական, տնտեսական ու բնապահպանական բոլոր գործոններն ուսումնասիրված են, մնացել են հարցրեր, որոնք կապված են ֆինանսական սխեմաների հետ: Դրանք քննարկման փուլում են»,-հստակեցրեց Արմեն Մովսիսյանը` չհստակեցնելով Եվրասիական զարգացման բանկին, որը հանդիսանում է գլխավոր վարկատուն, «Նաիրիտի» պարտքի չափը:

«Մենք այժմ քննարկում ենք, ինչ անել ձեռնարկության պարտքերի հոտ: Հետո մենք կլուծենք աշխատավարձերի հարցը»,- հայտարարեց նախարարը` վստահեցնելով, որ բոլոր աշխատավարձերը մինչեւ վերջին կոպեկը կվճարվեն:

Հիշեցնենք, որ «Նաիրիտը» 2010 թվականի ապրիլից անորոշ ժամանակով պարապուրդի է մատնված: Ավելի վաղ գործարանը 50 օրը մեկ անգամ վերադարձնում էր աշխատավարձի պարտքերը, սակայն երկու ամիս առաջ վճարումները դադարեցրել են: «Նաիրիտի» այս իրավիճակի մեղավորների ցանկում առաջինը վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր անունն է շրջանառվում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031