Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հայաստանցիները կրկնակի վճարում գազի համար

Դեկտեմբեր 04,2013 20:03

Նպաստառու ընտանիքները գազի օգտագործման համար կարող են սուբսիդիա ստանալ ՀՀ կառավարությունից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա մարտի 31-ը սուբսիդիաները տարածվում էին ամսական 300 խմ գազի վրա, իսկ ապրիլի 1-ից հուլիսի 6-ը՝ 75 խմ-ի վրա: Արտոնյալ եւ սովորական սակագների տարբերությունը կազմում է 32 դրամ: Հուլիսի 7-ից, երբ գազի սակագինը դարձավ 156 դրամ, նոր սուբսիդավորման մասին կառավարության անդամները չէին խոսում:

Արմեն Մովսիսյանն իր խոսքում նաեւ նշեց, որ եթե Հայաստանը չմտներ Մաքսային միություն, մեր սպառողները գազի համար կվճարեին մոտ 500 դոլարին համարժեք դրամով. «Սահմանի վրա գազի գինը կկազմեր 270 դոլար, իսկ սպառողները կվճարեին մոտ 500 դոլար հազար խմ-ի համար»:

Լրագրողները նկատեցին, որոր Հայաստանի սպառողները հիմա էլ գազը ստանում են կրկնակի բարձր գնով, թեեւ «ՀայՌուսգազարդը» սահմանին գազը ստանում է 189 դոլարով` մեկ խորանարդ մետրի դիմաց, հայաստանցի սպառողները գազի համար վճարում են 156 հազար դրամ (մոտ 386 դոլար): Հարցին` ինչո՞ւ են սպառողները կրկնակի թանկ վճարում գազի դիմաց, նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ գազը մինչեւ սպառողին հասցնելը ծախսեր են արվում, բարձր ճնշման վիճակից այն բերվում է ցածր ճնշման վիճակի եւ այլն: Նախարարն անարձագանք թողեց դիտարկումները, որ նույն գործողություններն արվում են նաեւ այլ երկրներում, սակայն սպառողները գազի դիմաց կրկնակի թանկ չեն վճարում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031