Պուտինի հայաստանյան այցը քաղաքական բնորոշում ուներ, քանի որ Մաքսային միությանն անդամակցելուց Հայաստանը ոչ մի տնտեսական օգուտ բնականաբար չի ունենա: «Վեստնիկ Կավկազա» լրատվականի հետ զրույցում ասել է ՌԴ հանրային պալատի անդամ, «Ժամանակակից աշխարհի քաղաքականության և կրոնների ռազմավարական հետազոտությունների կենտրոն» հ/կ ղեկավար Մաքսիմ Շևչենկոն:
Ըստ նրա, ՄՄ-ում Հայաստանն ամբողջությամբ կլինի Ռուսաստանի, Ղազախստանի ապահովության տակ, քանի որ նրա տնտեսությունն աղետալի վիճակում է. «Բայց անհանգստանալու կարիք չկա, Գերմանիան էլ Հունաստանին է պահում Եվրոմիությունում: Համենյան դեպս դրա շնորհիվ հնարավոր կլինի հայկական քաղաքականությունը հեռացնել ամերիկյան դրամաշնորհներից», – ասել Շևչենկոն և նշել, որ Հայաստանի համար պայքարը կարևոր է, քանի որ բնակչության մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում հայկական սփյուռքից ստացված դրամաշնորհների հաշվին:
Խոսելով՝ Ղարաբաղի հակամարտության մասին նա ասել է, որ Եվրասիական միությանն անդամակցելը Հայաստանին կօգնի կառուցողական լուծում գտնելուն. «Որը ես, անկասկած, տեսնում եմ, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան, բոլոր փախստականներին վերադարձնելու դեպքում: Ինչից հետո կարելի է Ղարաբաղի անկախության համար հանրաքվե անցկացնել», – ասել է Շևչենկոն՝ ավելացնելով, որ Ղարաբաղում բնակվում են նաև ռուսներ, որոնք նույնպես պետք է մասնակցեն հանրաքվեին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Սա այն սցենարի սևագիրն է, որը որոշ ժամանակ հետո կներկայացվի որպես դառը իրականություն։